Նիկոլայ Ռիժկով

Նիկոլայ Ռիժկով

Ծնվել է 1929թ. սեպտեմբերի 28-ին գ. Դիլեևկա (Արտյոմովսկի օկրուգ, Ուկրաինա): Հայտնի կուսակցական եւ պետական գործիչ: Ավարտել է Ուրալյան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965-70թթ. եղել է «Ուրալմաշ»-ի գլխավոր ինժեներ, 1970-71թթ.` տնօրեն, 1971թ.-ից` գլխավոր տնօրեն, 1975-79թթ.` ԽՍՀՄ ծանր եւ տրանսպորտային մեքենաշինության նախարարի 1-ին տեղակալ, 1979-82թթ.` ԽՍՀՄ Պետպլանի նախագահի 1-ին տեղակալ, 1982-85թթ.` ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1985-90թթ.` ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ: 1998թ.-ից ղեկավարում է Կոորդինացիոն խորհուրդը, որը օժանդակում է հայրենական ապրանք արտադրողներին, որը միավորում է 130-ից ավել բնագավառների միություններ եւ ասոցիացիաներ: 1995թ. եւ 1999թ. ընտրվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր: 2003թ. սեպտեմբերին նշանակվել է Բելգորոդի մարզի ներկայացուցիչ ՌԴ Ֆեդերալ Ժողովի Ֆեդերացիայի խորհրդում: Պարգեւատրվել է ՙ«Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» 4-րդ աստիճանի, Լենինի (2), Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի (2), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (2): 1998թ. ք. Սպիտակում կանգնեցվել է արձանը: ՀՀ Ազգային Հերոս (5.12.2008): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: