ՀՀ ԶՈՒ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏ - ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Իշխան Մաթևոսյան
գեներալ-մայորՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ - վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2015 թվականին:
Գործունեություն
ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:
ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ:
Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
ԶՈՒ 5-րդ զորամիավորման հրամանատար:
Զբաղեցնում է ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը:
Կրթություն
Ավարտել է Նոր-Հաճնի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
Ավարտել է բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը:
Սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում:
Այլ գործունեություն
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.
1983 - 1992թթ. - Ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Հեռավոր-Արևելյան ռազմական օկրուգում` զբաղեցնելով հրամանատարական պաշտոններ:
1993 - 1994թթ. - Մասնակցել է մարտական գործողություններին:
Պարգևներ.
Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության», ԼՂՀ «Մարտական ծառայության», ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան» «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «ՀՀ ԶՈՒ 20 տարի» և այլ գերատեսչական մեդալներով: