ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Սահակ Օհանյան
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019թ. դեկտեմբերի 6-ին:
Գործունեություն
ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:
ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ:
Կրթություն
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
Սովորել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայում և ստացել հանրային և զինվորական առողջապահության կազմակերպչի որակավորում: Այնուհետև, տեղի բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում:
Այլ գործունեություն
Ծառայություն և մասնակցություն ռազմական գործողություններին
1995թ.-ից զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության այնուհետև զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:
Պարգևներ
Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Իսակով», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Մխիթար Հերացի» «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական, Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտություն», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի պետական և գերատեսչական մեդալներով:
Հեռ.` (+37410) 29-46-27
Էլ. փոստ` s.ohanyan@mil.am