Ամփոփվել են ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքները

19 Հունվարի, 2021 16:44
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 19-ին ամփոփվել են 2020թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքների արդյունքները։

Զորամիավորումների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալները զեկուցել են զորքերի բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման ուղղությամբ իրականացված միջոցառումների, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զորքերում կատարված աշխատանքների մասին։

Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը մատնանշել է 2021թ. ուսումնական տարվա գերակա խնդիրներն ու աշխատանքային ուղղությունները։

Հավաք-խորհրդակցության ավարտին խրախուսվել են մարտական գործողությունների ընթացքում աչքի ընկած մի շարք սպաներ։

  • Տարածել