Տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» թեմայով վերապատրաստման դասընթացի ավարտի արարողությունը

30 Դեկտեմբերի, 2020 17:48
Դեկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» թեմայով գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի ավարտի արարողությունը՝ դասընթացի ավարտական քննական հանձնաժողովի անդամների, ուսումնառողների, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ:

Գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության և պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:

Դասընթացի ավարտի հանդիսավոր արարողությանը ուսումնառողներին հանձնվել են ավարտական վկայագրեր: Ուսման ընթացքում բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսումնառողներին հանձնվել են գերազանցության վկայագրեր:

  • Տարածել