Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը

4 Նոյեմբերի, 2020 21:24
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտնաբերել, որոշ ժամանակ անօդաչու սարքերով հետևել, այնուհետև, կուտակման վայրում հրետանային դիպուկ հարվածներով ոչնչացրել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը, որի հիմնական մասն, ամենայն հավանականությամբ, սիրիացի վարձկաններ են։ Մասնավորապես, կադրերից մեկում, մինչև հայկական հրետանու հարվածները, երևում է, թե ինչպես է խմբավորման զինյալների մեծ մասն, ըստ ամենայնի, մահմեդական աղոթք (նամազ) անում։
Play

  • Տարածել