Ի գիտություն Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների

6 Հոկտեմբերի, 2020
Զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերի հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված գումարը զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրման ժամկետների կրճատման և սահմանված ընթացակարգի պարզեցման նպատակով ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 1627-Ն որոշմամբ սահմանվել է ռազմական դրության ժամանակ զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերի հատուցման լրացուցիչ ընթացակարգ:

Ըստ ընթացակարգի` զոհված զինծառայողների, այդ թվում` կամավորականների ընտանիքներին հուղարկավորության ծախսերի համար օրենսդրու­թյամբ սահմանված 700.000 դրամի չափով հատուցումը  կարող է ստանալ նաև զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստացած անձը (այն անձը, ով ՔԿԱԳ մարմնում հայտարարել է մահվան մասին) կամ զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում (ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպա­նության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն)  ներկայացրած  անձը, եթե դրա մասին ներկայացնում է դիմում։ Ընդ որում, այս դեպքում՝

1) հուղարկավորության ծախսերի հատուցման գումարն ստանալու դիմումը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում կարող է ներկայացվել ՔԿԱԳ մարմնի միջոցով (եթե դիմումը ներկայացնում է մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստացած անձը) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարած­քային ստորաբաժանումների միջոցով, կամ ուղղակիորեն` ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հասցե` ք. Երևան Բաբայան 4, հեռ. 28-74-43, 28-10-80, 20-09-51),

  2) ՔԿԱԳ մարմնի միջոցով ներկայացվող դիմումին կից փաստաթղթեր չեն ներկայացվում, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբա­ժանումների միջոցով և ուղղակիորեն համապատասխան մարմնի սոցիալական ապահո­վության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում ներկայացվող դիմումին կցվում է միայն մահվան վկայականը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,

  3) համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը զոհված զինծառայողների վերաբերյալ համապատասխան ճշգրտումներ կատարելու արդյունքում շահառուների անվանացանկը էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` 1 օրյա ժակետում համագործակցող բանկի միջոցով հատուցման գումարի վճարումն ապա­հովելու նպատակով:

  ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է` օրենսդրությամբ սահմանված հատուցման գումար ստանալու համար վերը նշված ընթացակարգով դիմում ներկայացնեն միայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքի անդամները կամ մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստացած անձինք:

  • Տարածել