Հրետանավորներն անցկացրել են գիշերային վարժանքներ

22 Հունիսի, 2020 17:28
Հունիսի 20-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գիշերային վարժանքներ:

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Գործնական վարժանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մարտական պատրաստությունը, մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը: Առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են։

  • Տարածել