Անցկացվել է հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ մարտավարական զորավարժություն

7 Նոյեմբերի, 2019 17:27
Նոյեմբերի 4-ից 6-ը 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:

Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային դիվիզիոնը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի, բացազատվել նախանշված տեղանքում: Ստանալով մարտական առաջադրանքը՝ հրետանային ստորաբաժանումները համազարկերով խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքները և հենակետերը:

  • Տարածել