Անցկացվել է վարժանքներին մասնակցող անձնակազմի շարային ստուգատես

15 Հոկտեմբերի, 2019 17:13
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» թեմայով վարժանքներին մասնակցող անձնակազմի շարային ստուգատես:

Արտերկրից ժամանած դիտորդական խմբի ներկայացուցիչները հետևել են շարային ստուգատեսի ընթացքին, ծանոթացել խաղաղապահների հանդերձանքին, համալրվածությանը և պատրաստվածությանը: Ստուգատեսի ավարտին խաղաղապահները մեկնել են վարժանքների անցկացման վայր՝ «Զառ»  ուսումնական կենտրոն:

  • Տարածել