ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մասնակցել է համակարգող կոմիտեի նիստին

4 Հոկտեմբերի, 2019 16:17
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վ. Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է հոկտեմբերի 2-ից 3-ը Ալմաթիում կայացած ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետերի համակարգող կոմիտեի հերթական նիստին, ՌՔԿՊ զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ռադիացիոն, քիմիական, կենսաբանական իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին:
  • Տարածել