Քննարկվել են համագործակցության զարգացման հարցեր

3 Հոկտեմբերի, 2019 16:17
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների համակարգող կոմիտեի հերթական` 17-րդ նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պետությունների պատվիրակությունները:

Նիստի ընթացքում քննարկվել են չափագիտության ոլորտում փոխգործակցության և հետագա համագործակցության զարգացման հարցեր, հստակեցվել է համակարգող կոմիտեի առաջիկա նիստի աշխատանքային պլանը:

  • Տարածել