5-րդ զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն

6 Հունիսի, 2019 15:59
Տարբեր աստիճանների բերման ընթացքում զորամասերի պատրաստականությունը ստուգելու, կառավարման մարմինների և ստորաբաժանումների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 4-ին 5-րդ զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:

Զորավարժությունն անցկացվում է փուլերով: Առաջին փուլում զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, իրականացվել են հարձակողական մարտի  նախապատրաստման և վարման գործողություններ:

  • Տարածել