Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանամերձ զորամասեր

18 Մայիսի, 2019
ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողներ մայիսի 17-ին հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելել սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Կարևորելով ծրագրի շարունակականությունը՝ Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ այն յուրօրինակ ուժ ու վստահություն է տալիս հայրենիքի պաշտպաններին, ամրապնդում ծնողի և զինծառայողի կապը, բարձրացնում զինվորների բարոյահոգեբանական վիճակն ու տրամադրությունը։

  • Տարածել