ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

7 Մայիսի, 2019 18:35
Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ամփոփվել են համագործակցության բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և ռազմատեխնիկական բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Տարածել