Զինծառայության են մեկնել «Ես եմ» ծրագրով զորակոչված երիտասարդները

30 Հուլիսի, 2018 18:10
Հուլիսի 28-ին հանրապետական զինկոմիսարիատում կայացել է «Ես եմ» ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայության մեկնող զինակոչիկների և ՀՀ պաշտպանության նախարարության միջև պայմանագրերի կնքնման արարողությունը։

Ժամկետային այլընտրանքային զինծառայությունը նախընտրած տղաներին հանդիպել և բարի ու պատվաբեր ծառայություն է մաղթել զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը։

Նույն օրը ծրագրին միացած ավելի քան հարյուր զինակոչիկները մեկնել են զորամասեր։

  • Տարածել