Հայտարարություն

25 Հունիսի, 2018 17:35

ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել հայտարարված  շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում, արդի տեխնոլոգիաների խմբում, տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրության կարգերը սահմանելու, ինչպես նաև վիճակահանության և ընտրության մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը հասանելի է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի «Գրադարան» բաժնում:

  • Տարածել