Հայտարարություն

15 Հունիսի, 2018
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետևյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն.

Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական ակադեմիա (Սեն Սիր Քոեթքուիդան) ` մոտոհրաձիգ մասնագիտությամբ - 2 տեղ: Ուսման տևողությունը` 4 տարի:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` «Ֆրանսերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննությունների արդյունքներով: 2019թ. մարտին թեկնածուները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը մրցութային կարգով միասնական քննություններ են հանձնելու «Ֆրանսերեն» (շարադրություն, բանավոր), «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության քննություն (պատմություն, աշխարհագրություն և այլն (SAT)):

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի ռազմական ակադեմիա (Վեսթ Փոինթ)` մոտոհրաձիգ մասնագիտությամբ - 3 տեղ: Ուսման տևողությունը` 4 տարի:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` «Անգլերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննությունների արդյունքներով: 2019թ. 1-ին կեսին թեկնածուները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և Հայաստանի Ամերիկյան hամալսարանում մրցութային կարգով միասնական քննություններ են հանձնելու   «Անգլերեն» (TOEFL), «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության քննություն (պատմություն, աշխարհագրություն և այլն (SAT)):

Նշված ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները 2018թ սեպտեմբերի 1-ից մինչ ընդունելության քննությունների կազմակերպումը պետք է սովորեն ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և զուգահեռաբար նախապատրաստվեն արտերկրի ՌՈՒՀ-երի ընդունելության քննություններին:

Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:

Ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ դիմորդները կարող են ստանալ`զանգահարելով +374 (93) 90-99-16  հեռախոսահամարով:

  • Տարածել