ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 26 տարեկան է

5 Մայիսի, 2018 18:36
Մայիսի 5-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը և իրավագիտակցության բարձրացմանը: Նաև ռազմական ոստիկանության իրականացրած աշխատանքի շնորհիվ է, որ զինված ուժերում վերջին տարիներին զգալիորեն նվազել է իրավախախտումների թիվը, բարելավվել է զինվորական կարգապահությունը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնագիտական տոնի կապակցությամբ մայիսի 5-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում անձնակազմին ողջունել և խաղաղ ծառայություն է մաղթել ՊՆ ՌՈ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը: ՌՈ մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով, շնորհվել են հերթական զինվորական կոչումներ:

  • Տարածել