ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

13 Ապրիլի, 2018 17:56
Ապրիլի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են 2018թ. ՀԱՊԿ հավաքական ուժերի և ստորաբաժանումների օպերատիվ և մարտական պատրաստությանը, տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործունեությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ, քննարկել երկկողմ ռազմական համագործակցության օրակարգային խնդիրներ:

  • Տարածել