Մամուլի հաղորդագրություն

4 Ապրիլի, 2018 17:59
Ապրիլի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերի, բանակային զորամիավորումների հրամկազմերի մասնակցությամբ անցկացվել է զինված ուժերի փորձի փոխանակման կոնֆերանս, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են ոլորտի կատարելագործմանը նպատակաուղղված կարևորագույն խնդիրներ։ Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ ու հիմնավորումներ, որոնք հիմք են հանդիսանալու առաջավոր փորձի ուսումնասիրման ու փոխանակման հետագա բարելավման համար։

  • Տարածել