Инженер

Նկարագրություն

Ռազմական ինժեներն արհեստավարժ զինվոր է, որը ծառայում է ցամաքային զորքերի ինժեներական զորամասերում, ինչպես նաև բոլոր զորատեսակներում և հատուկ զորքերում ու  ստորաբաժանումներում:

Հայտնի է, որ դեռևս ՔԾԱ 2-րդ դարում ինժեներներ էին անվանում մարտական մեքենաների (բաբան, բալիստա, կատապուլտ և այլն) ստեղծողներին և դրանց օպերատորներին: Ինժեներներ էին անվանում նաև պիոներների ջոկատին որոնք սարքավորում էին ամրաշինական կառույցներ, ականներ փորողներին, կամուրջներ և ճանապարհներ կառուցողներին: Ինժեներական ջոկատներ կայն նաև Տիգրան Մեծի զորքերում և զինված էին սակրներով` որտեղից էլ առաջացել է սակրավոր բառը:

Ինժեներ բառը ֆրանսերենից թարգմանաց նշանակում է ստեղծագործ:

Ինժեներական ստորաբաժանումները, որպես կանոն սկսում են պատերազմը և շարունակում են իրենց գործը պատերազմի ավարտից դեռ շատ երկար ժամանակ հետո: Նրանք շատ մեծ գործնեություն են ծավալում նաև խաղաղ ժամանակ, ինչպես նաև բնածին և տեխնածին աղետների հետևանքների վերացման ընթացքում:

Ինժեներական զորքերը զբաղվում են պաշտպանական բնագծերի, ամրացված շրջանների կառուցումով, տարածքի կահավորումով և բարեկարգումով, անցկացնում են ինժեներական հետախուզություն, իրականացնում են ականապատում և տարածքի ու օբեկտների ականազերծում, սարքավորում են ճանապարհներ, կամուրջներ, հակազդում են հակառակորդի հետախուզական համակարգերին, մասնակցում են զորքերի քողարկմանը:

Ինժեերական զորքերի կազմի մեչ մտնում են ինժեներասակրավորային, ճանապարհային, կամրջային, ինժեներատեխնիկակն ստորաբաժանումները, ղեկավարման որոշ օրգաններ, վթարավերականգնողական և հումանիտար ականազերծման ստորաբաժանումներ:

Ինժեներական զորքերը որպաս կանոն կատարում են ինժեներական ապահովման առավել բարդ խնդիրները, որոնց համար պահանջվում է հատուկ ինժեներական տեխնիկայի կիրառում և մասնագիտական պատրաստվածություն:

Դրական և բացասական կողմերը նույն են ինչը որ այլ ռազմական մասնագիտություններինը: Առանձին կարելի է նշել ինժեներական աշխատանքների կատարման դրական փորձը: Այդ գիտելիքները անպայման պետք կգան ծառայությունն ավարտելուց հետո:

Արցախյան գոյամարտին մեծ մասնակցություն ունեցան դեռևս սաղմնաին վիճակում գտնվող ինժեներական զորքերը: Մեր կողմից տեղադրվել են հարյուրհազարից ավելի հակատանկային և այդքան էլ հակահետևակային ականներ, որոնք մեծ նշանակություն ունեցան Արցախի հանրապետության, Բերձորի միջանցքի, հայ-ադրբեջանական սահմանների պաշպանական այլ դիրքերի ամրացման գործում:

1993 թվին պաշտպանական մարտերում սեպտեմբերի 5-8-ը ադրբեջանական բանակը մեր կողմից տեղադրված ականների վրա կորցրեցին 14 զրահաօբյեկտ (տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրա-համեքենաներ):

Ի նշանավորումն այդ հաջողության սեպտեմբերի 7-ը ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով որպես ինժեներական զորքերի  օր մտցվեց ռազմական տոնացույցի մեջ:

Հիմնական առանձնահատկություններ

  • ռազմական կրթություն կամ հատուկ վերապատրաստում,
  • տեխնիկական ըբռնողականություն,
  • կազմակերպչական ունակություններ,
  • տարածական երևակայություն,
  • վճռականություն,
  • օպերատիվ, ինչպես նաև երկարաժամկետ հիշողություն,
  • ֆիզիկական պատրաստվածություն և մտավոր ունակություններ,
  • հավասարակշռություն,
  • կամքի ուժ,
  • ֆիզիկզկզն դիմացկանություն,
  • ճշգրիտ առարկաների և համակարգչային հիմունքների իմացություն:

Առօրյա պարտականություններ

Ինժեներական ստորաբաժանումների ղեկավարում.

  • Ինժեներական դասակի հրամանատար, եթե ավարտել է ռազմաուսումնական հաստատություն ինժեների մասնագիտությամբ,
  • ինժեներասակրավորական ջոկի հրամանատար, եթե ընտրվել է ծառայության ինժեներասակրավորային ստորաբաժանման կազմում պետք է ունենա տեխնիկական որոշ գիտելիքներ և կազմակերպչական ունակություններ,
  • ինժեների դասակի հրամանատարներ են դառնում նաև ավարտելով ՌԴ, Իտալիայի, Գերմանյայի ռազմաուսումնական հաստատությունները

Մարտական խնդիրների կատարում.

  • ինժեներական սորաբաժանումները մարտական խնդիրներ են կատարում ինչպես պատերազմական այնպես էլ խաղաղ ժամանակաշրջանում,
  • ինժեներական ստորաբաժանումները խաղաղպահ առաքելությունների են մեկնում արտասահմանյան երկրներ,

Մասնակցություն մարտական գործողություններին

Մասնագիտության հերոսներ

Գվարդիայի սերժանտ Անդրեյ Խաչիկի Մելքոնյան (1944 թվականի ապրիլի 17-ին իր հաշվարկով իրականացրել է Դնեստր գետի մարտանցում` հակառակորդի ուղակի կրակի տակ կատարելով 144 երթ, ինչի համար նույն թվականի սեպտեմբերի 13-ին արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման)։

Ավագ սերժանտ Ա.Ս.Պողոսյան (1943թ. սեպտեմբերի 29-ին Դնեպր գետը մարտանցելու  համար 1943թ. դեկտեմբերի 20-ին արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման (հետմահու))։

Դավիթ Միսակի Յազիջյան (1945թ. մայիսի 3-ին արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման):

Սարգիս Քրիստափորի Օհանյան (Սերգեյ Քրիստափորի Ագանով. 1980թ. շնորհվել է ինժեներական զորքերի մարշալի կոչում):

Որտեղ դիմել

Եթե ցանկանում եք Ձեր ապագան կապել ռազմական ինժեների մասնագիտության հետ, ստացեք համապատասխան կրթություն մասնագիտացված ուսումնական հաստատությունում կամ անցնելով ծառայության ՀՀ զինված ուժերում:

  • Սպայական կոչում և բակալավրի կրթական աստիճան ստանալու համար դիմել՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, համազորային ֆակուլտետ, զորատեսակների և ծառայությունների ամբիոն, ինժեներական պատրաստության փուլ: