ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը

12 Декабря, 2017 17:16
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 12-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:

Կառավարության ղեկավարը ՊՆ վարչական համալիրում նախ դիտել է ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին:

Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը:

  • Поделиться