ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Սերժ Առուշանյան

ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանու­թյան վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2013 թվականի նոյեմբերի 29-ին:

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության հիմնական նպատակներն ու խնդիրներն են.

  • զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքների և սոցիալական երաշխիքների ապահովումը,
  • զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացման ապահովումը,
  • սահմանված բավարարման նորմերը զինծառայողներին լիովին հասցնելու նկատմամբ մշտական և գործնական վերահսկողության կազմակերպման, ինչպես նաև նրանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը,
  • զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամ զինծառայողների սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովումը,
  • մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու գործընթացի նախապատրաստական աշխատանքների ապահովումը, սահմանային տարիքի հասած զինծառայողների և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների, զինհաշմանդամների մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և զբաղվածությունն ապահովող միջոցառումների իրականացման ապահովումը,
  • զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց, զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության պայմանների բարելավման առաջնահերթ միջոցառումների կազմակերպման ու իրականացման ապահովումը,
  • զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց, զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացումը,
  • զինծառայողներին, զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց և զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին համապատասխան կենսաթոշակի և պարգևավճարների նշանակումը,
  • օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կենսաթոշակի գործերի վարումը,
  • զորքերի տեղակայման շրջաններում սոցիալական իրավիճակի, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական դրության վերաբերյալ հարցումների իրականացումը, կարիքների ուսումնասիրությունը և վերլուծությունը, սոցիալական հիմնախնդիրների լուծման համար առաջարկությունների օպերատիվ մշակումը,
  • զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավ­ասարեցված անձանց՝ ՀՀ ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողների, զինվորա­կան հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտա­նիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների և փոխ­հատուցումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության աստիճանի բարձրաց­մանն ուղղված աշխատանքների իրականացումը,
  • զինվորական հաշմանդամների, մարտական գործողությունների մասնակիցների, զինվորական ծառայությունից արձակված անձանց շրջանում սոցիալական լարվածության օջախների ծագմանը նպաստող բացասական գործոնների կանխատեսման և կանխարգելման նպատակով նրանց սոցիալական վիճակի պարբերաբար ուսումնասիրությունների անցկացումը և սոցիալ-իրավական պայմանների բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
  • զինվորական հաշմանդամների, զինվորական ծառայությունից արձակված քաղա­քացիների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ան­դամների զբաղվածությանն աջակցելու նպատակով՝ ձեռնարկատիրական գործունեու­թյամբ զբաղվելու համար բիզնես պլաններ կազմելու, վարկավորման, անհատական և փոքր ձեռնարկություններ հիմնելու, հարկային օրենսդրության վերաբերյալ մասնագի­տական խորհրդատվության իրականացումը,
  • սահմանված կարգով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց հաշվառումը և այդ կարգավի­ճակից բխող փաստաթղթերի տրամադրումը,
  • օրենքով սահմանված դեպքերում և կարգով վիրավորված կամ վնասվածք ստա­ցած անձանց ռազմաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ միջնորդու­թյունների տրամադրումը,
  • զինծառայողների և ՀՀ ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողների կողմից վարձակալված բնակակարանների դիմաց դրամական փոխհատուցման թույլտվություն տրամադրելու փաստաթղթերի ուսումնասիրման և նախապատրաստման, բնակարա­նային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների և ՀՀ ՊՆ համա­կարգի քաղաքացիական ծառայողների բնակարանային հաշվառման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակա­րանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգ­տագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, զեկուցագրերի և բնա­կարանային տարաբնույթ խնդիրները ոաումնասիրեու և դրանք ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը,
  • տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նածարարության համակար­գի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ոինեցող նախկին զին­ծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի իրականացումը,
  • իր իրավասության սահմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ զինծառայողների, զինվորական հաշմանդամների, ինչպես նաև զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների անդամ­ների, մարտական գործողությունների մասնակից­ների սոցիալական խնդիրներին առնչվող հարցերի շուրջ քննարկումների կազմակեր­պումը,
  • գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնա­ժողովի աշխատանքներին մասնակցությունը,
  • օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթների իրականացումը: