ՊՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԵՎ ՌԱԶՄԱԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԵՎ ՌԱԶՄԱԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հրաչ Ստեփանյան
գնդապետՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2021թ. օգոստոսի 26-ին
Վարչության գործունեության մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունը խաղաղ և պատերազմական ժամանակ ապահովում է ՀՀ զինված ուժերի կադրային քաղաքականության մշակման, դրա իրականացման, վերահսկման,մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, անձնակազմի կատարելագործման,կադրերի պատրաստման, վերապատրաստման գործընթացները, կադրերի ընտրության, առաջխաղացման, ռազմական կրթության և գիտության զարգացման քաղաքականության մշակման, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական ծառայության ընդունման և ծառայությունից արձակման (ազատման) գործընթացները կազմակերպելու ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության իրականացումը և հանդիսանում է վերահսկող մարմին ՊՆ համակարգի կադրային օղակների համար:
Համագործակցում է միջազգային խորհրդատվական կազմակերպությունների, օտարերկրյա պաշտպանական գերատեսչությունների անձնակազմի կառավարման մարմինների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ուսումնական հաստատությունների ղեկավարության, նախարարության և ենթակա մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ կադրային աշխատանքների վարման և ռազմական կրթության կազմակերպման ուղղությամբ ծառացած խնդիրները լուծելու համար:
Իրականացնում է նախարարության և ենթակա մարմնի, պետական հիմնարկների, կազմակերպությունների` մրցութային կարգով համալրման ենթակա թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները:
Իրականացնում է նախարարության համակարգի կառուցվածքային, քաղաքացիական ծառայության և զինվորական պաշտոնների հաստիքային, ինչպես նաև հաստիքացուցակների հաստատման հրամանների նախագծերի նախապատրաստական աշխատանքները:
Լիազորությունների շրջանակներում կազմակերպում է զինված ուժերի սպայական կազմի ատեստավորման անցկացումը, առաջխաղացման ռեզերվի կազմման, զինծառայողներին պաշտոնի նշանակելու, զինվորական ծառայության անցնելու պայմանագրեր կնքելու, զինվորական կոչումներ շնորհելու (աստիճանազրկելու), պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու, պահեստազոր արձակելու գործընթացները:
Հսկողություն է իրականացնում նախարարության համակարգի ստորաբաժանումների կողմից սպայական և ենթասպայական կազմերի զինվորական ծառայություն անցնելու հետ կապված կադրային հարցերի օրինականության ապահովման, ժամանակին և ճշտորեն կատարման նկատմամբ:
Մշակում է զինվորական ծառայությունը գրավիչ դարձնելու աշխատանքների ուղղությունները և աջակցում զինված ուժերի համալրման նպատակով թեկնածուներ հավաքագրելու համար զինված ուժերի գլխավոր շտաբի, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների (այսուհետ ՌՈՒՀ) կողմից մշակված ծրագրերի շրջանակներում միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներին:
Իրականացնում էՌՈՒՀ-երի ուսումնական ծրագրերի (ՀՀ ուսումնական հաստատությունների ռազմական, ռազմամասնագիտական առարկաների ծրագրերի) ուսումնասիրություն՝ դրանք պահանջվող մակարդակին համապատասխան կազմելու և (կամ) բարեփոխելու նպատակով:
Վերահսկում է ռազմամարզական վարժարաններում, ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոններում (ֆակուլտետներում) կադրերի պատրաստման և վերապատրաստման ծրագրերով ուսումնառության գործընթացը:
Վերահսկում է օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երում կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով ՀՀ ԶՈՒ թեկնածուների օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացմանն ուղղված առկա և հեռավար դասընթացների իրականացումը:
Նախապատրաստում է անձնակազմի կառավարմանն առնչվող օրենքներում և ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկներ:
Մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում անձնակազմի կառավարման և ռազմակրթական բնագավառին առնչվող օրենքներից կամ այլ իրավական ակտերից բխող նախարարի հրամանների և դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին հրամանների նախագծերը:
Իրականացնում է նախարարության համակարգի անձնակազմին և ՊՆ միջնորդությամբ այլ անձանց պետական պարգևներով և գերատեսչական մեդալներով պարգևատրման նախապատրաստական աշխատանքները:
Ընթացիկ Ծրագրեր
«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...
Ավելին