ՊՆ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Արթուր Հակոբյան

Ավելին

Վարչության գործունեության մասին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ֆինանսաբյուջետային վարչությունն ապահովում է Նախարարության համակարգում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ֆինանսատնտեսական ոլորտին առնչվող պարտականությունների ամբողջական իրականացումը:

Վարչության նպատակներն ու խնդիրներն են.

  1. բյուջետային համակարգի գծով իրավական կարգավորման ակտերի և մեթոդաբանության համաձայն բյուջետային գործընթացի կազմակերպման ուղղությամբ աշխատանքների ապահովումը,
  2. լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան կառավարման մարմինների, զորամասերի և զինվորական հաստատությունների հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման ուղղությամբ աշխատանքների ապահովումը,
  3. Նախարարության ֆինանսական հոսքերի կառավարման նկատմամբ նախնական վերահսկողության ապահովումը,
  4. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ՀՀ օրենքների և այլ ակտերի դրույթների պահպանման ապահովումը:

Վարչությունն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. Ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող ռազմավարական ծրագրերի մշակման, տարեկան միջոցառումների ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքներին անմիջական մասնակցությունը,
  2. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացի կազմակերպումը, այդ թվում միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի կազմման համար անհրաժեշտ ծախսակազմմանն և հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, պահպանման նախահաշիվների ձևերի մշակումը (ըստ անհրաժեշտության) և տրամադրումը կառավարման մարմիններին և պատասխանատու ստորաբաժանումներին,
  3. Կառավարման մարմիններից և պատասխանատու ստորաբաժանումներից միջնաժամկետ ծախսային ծրագրերի առաջիկա բյուջետային տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և ֆինանսական ծախսային ցուցանիշների ծրագրավորումը,
  4. Տարեկան ծախսերի նախահաշիվների կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և բյուջետային հատկացումների եռամսյակային համամասնությունների ծրագրավորումը (սահմանված կարգով կառավարման մարմինների և պատասխանատու ստորաբաժանումների հետ համատեղ),
  5. Նախարարության դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպման ապահովումը,
  6. Նախարարության տնօրինության ներքո գտնվող դրամական միջոցների լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով սահմանված կարգով վճարումների կատարումը,
  7. Վարչության իրականացրած ֆինանսատնտեսական գործառնությունների վերաբերյալ սահմանված կարգով հաշվապահական գրանցումների ապահովումը:

Ընթացիկ Ծրագրեր

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...

Ավելին

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Ավելին