ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Լևոն Այվազյան

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտ­պա­­նա­կան քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչու­թյունը  ՀՀ պաշտպանության նախարարության հիմնական մասնագի­տա­կան կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեությունն ուղղված է ապահովելու նախա­րա­րու­թյան իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտ­պա­նու­թյան ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների և նպատակների, դրանց հիման վրա համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման, պաշտ­պա­նու­թյան ոլորտի քաղաքականությանը համահունչ միջազգային համագործակցության պլա­նա­վորման և միջազգային պարտավորու­թյունների կատարման, ինչպես նաև պաշտ­պա­նու­թյան ոլորտի միջազգային իրավա­պայմանագրային դաշտի ձևավորման գործըն­թաց­ների համակարգումը:

Վարչությունն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. նախարարությանը վերաբերող մասով մշակում, համաձայնեցնում և անվտանգու­թյան խորհրդի հաստատմանն է ներկայացնում պաշտպանության ոլորտի քաղաքա­կա­­նության հիմնական ուղղությունները և նպատակները,
  2. համակարգում է ներպետական և միջազգային մակարդակներում պաշտպանության ոլորտի գերակայությունները, խնդիրները և առաջնահերթությունները սահմա­նող հայե­ցակարգային և ծրագրային բնույթի փաստաթղթերի մշակման, համաձայ­նեց­ման, հաս­տատման և իրականացման գործընթացները,
  3. կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով պլանավորում, կազ­մա­կերպում և համակարգում է երկկողմ ու բազմակողմ ձևաչափով բոլոր ուղղություն­­ներով ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցու­թյունը, ապահովում է պաշտպանության ոլորտում ՀՀ դաշնակցային ու գործ­ընկերային հարա­­բերությունների համաչափ և հավասարակշռված
  4. մշակում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցների հետ համագործակցության վերաբերյալ հայեցա­կարգային դրույթներ և մոտեցումներ, ուսումնասիրում և առաջարկներ է ներ­կա­յաց­նում միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ,
  5. ապահովում է ՀՀ պաշտպանության ոլորտի քաղաքականության և միջազգային համագործակցության իրականացման հետ կապված փոխգործակցությունը ՀՀ պետական կառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցների և և պաշտոնատար անձանց հետ,
  6. համակարգում է ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների` միջազգային չափանիշներին համապատասխանեցման, այդ թվում` միջազգային զորավար­ժություններին և վարժանքներին մասնակցության աշխատանքները,
  7. համակարգում է սպառազինությունների վերահսկման և պաշտպանության ոլորտի թափանցիկության ուղղությամբ ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատա­րումը:

Միջազգային պաշտպանական (ռազմական) համագործակցության միջոցով ՀՀ դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացումը հնարավորություն է ընձեռում.

Ռուսաստանի Դաշնության ուղղություն. Պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը հաղորդել առավել համընդգրկուն և երկարաժամկետ բնույթ, հստակեցնել համատեղ պլանավորման և փոխգործակցության, ռազմատեխնիկական, ռազմակրթական համագործակցության, ՀՀ ԶՈւ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրման, միացյալ խմբավորումների և միավորված համակարգերի կիրառման մեխանիզմները:

ՀԱՊԿ-ի ուղղություն. Զարգացնել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը, ձևավորել ռազմական ղեկավարման և կառավարման մեխանիզմներ: Համապատասխան ուժերի ստեղծմամբ ՀԱՊԿ-ին հաղորդել ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու իրական կարողություններ, արդյունքում մեծացնելով ՀԱՊԿ ռազմաքաղաքական դերն ու նշանակությունը:

ՆԱՏՕ-ի ուղղություն. Ապահովել ՆԱՏՕ/գործընկերներ ձևաչափով զանազան անհատական և համագործակցային ծրագրերին ՀՀ ՊՆ համակարգի ներգրավումը, ներդրում կատարել պաշտպանական վերափոխումների բնագավառում, ապահովել միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունը, զարգացնել ՀՀ ԶՈւ փոխգործունակ կարողությունները:

ԵԱՀԿ-ի ուղղություն. Ապահովել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին միջազգային հանրության իրազեկումը, սպառազինությունների վերահսկման ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, ՊՆ համակարգում բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

ՄԱԿ-ի ուղղություն. Ապահովել միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավումը, ՀՀ ԶՈւ հեռարշավային տեղակայելի բուժապահովման և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման կարողությունների թիրախային զարգացումը, պաշտպանության ոլորտում թափանցիկության ուղղությամբ ՀՀ ստանձնած միջազգային հանձնառությունների կատարումը:

ԱՄՆ-ի ուղղություն. Ապահովել պաշտպանության ոլորտում ԱՄՆ հետ երկկողմ համագործակցության ռազմավարական գործընկերության բնույթը, միաժամանակ «Միջազգային ռազմական կրթություն և պատրաստություն» և «Միջազգային ռազմական ֆինանսավորում» ծրագրերով ապահովելով ՀՀ ԶՈւ անձնակազմի կրթությունը և վերապատրաստումը:

Երկկողմ ձևաչափով այլ ուղղություններ. Համագործակցությունը ծառայեցնել պաշտպանության և անվտանգության ոլորտում տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմաքաղաքական դիրքորոշումների մերձեցմանը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շարունակական ամրապնդմանն ու բազմազանեցմանը, պաշտպանական բարեփոխումների առանձին ոլորտներում առաջընթացի արձանագրմանը և ՀՀ զինված ուժերում միջազգային լավագույն փորձի ներդրմանը:

Ընթացիկ Ծրագրեր

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...

Ավելին

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Ավելին