ՀՀ ԶՈՒ ԳՇ ՈՒԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԲԱԺՆԻ ՊԵՏ
Ռուստամ Կարապետյան
գնդապետՆշանակվել ԶՈւ ԳՇ ութերորդ բաժնի պետի պաշտոնում 2011 թվականի դեկտեմբերին:
Բաժնի գործունեության մասին
ՀՀ ԶՈւ ԳՇ ութերորդ բաժինը ԶՈւ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմական ժամանակ ապահովում է ՀՀ զինված ուժերում ծածկագրային ծառայության ու գաղտնիության ռեժիմի կազմակերպման, ապահովման, ղեկավարման և վերահսկողության ուղղությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեության իրականացումը։
Կազմավորման օրվանից ԶՈւ ԳՇ ութերորդ բաժինը ղեկավարել են`
- 1992-1994թթ. - մայոր Ալեքսանդր Արմենի Բարխուդարյանը,
- 1994-2003թթ. - փոխգնդապետ Արթուր Զեյնալի Աղաջանյանը,
- 2004-2011թթ. - գնդապետ Լևոն Արարատի Մաթոսյանը,
- 2011 թվականի դեկտեմբեր ամսից ԶՈւ ԳՇ ութերորդ բաժինը ղեկավարում է գնդապետ Ռուստամ Աշոտի Կարապետյանը։