ԶՈՒ ԳՇ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ստեփան Գևորգյան

գնդապետ

Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետի պաշտոնին 2016 թվականի օգոստոսի 3-ին:

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի վարչության խնդիրներն ու գործառույթները

ՀՀ զինված ուժերում կադրային քաղաքականությունը բոլոր կարգի հրամանատարների, պետերի, կադրային մարմինների նպատակաուղղված աշխատանքն է՝ զինված ուժերի անհրաժեշտ մարտունակության աստիճանի պահպանման համար վերաբերող մասով գործառույթների պատշաճ իրականացմամբ:

Վարչությունը, ուսումնասիրելով  պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների առաջավոր փորձը, հիմնվելով կատարած վերլուծությունների արդյունքների վրա, առաջարկություններ է ներկայացնում զինված ուժերում տարվող կադրային քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև մասնակցում է պաշտպանական գերատեսչության կադրային աշխատանքները կանոնակարգող փաստաթղթերի մշակմանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի վարչության հիմնական նպատակներն ու խնդիրներն են

  • Ապահովել ԶՈՒ ԳՇ արդյունավետ գործունեությունը թեկնածուներ ընտրելու, զինվորական ծառայության ընդունելու (զորակոչելու), նրանց հաշվառելու, զինվորական պաշտոնների նշանակելու, պաշտոններից ազատելու, տեղափոխելու և գործուղելու, կրթելու, վերապատրաստելու և որակավորելու (ատեստավորելու), զինվորական կոչումներ շնորհելու, դրանցից զրկելու և վերականգնելու, արձակուրդ տրամադրելու, ծառայությունից արձակելու, զինվորական կենսաթոշակ նշանակելու, պլանային տեղաշարժի, գնահատման (պարգևատրման) ինչպես նաև զորահավաքային գործընթացները պլանավորելու, կազմակերպելու և վերահսկելու ուղղությամբ,
  • Իրագործել ԶՈՒ կադրային քաղաքականությունը և ռազմակրթական ծրագրերի մշակումը` ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության ու ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի այլ վարչությունների և առանձին բաժինների հետ համատեղ,
  • Իրականացնել խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում որակյալ կադրերով ԶՈՒ սպայական և ենթասպայական կազմերը ժամկետային պայմանագրային զինծառայողներով համալրելու, այդ կադրերի անհատական հաշվառման կազմակերպումն ու վարումը, ինչպես նաև կադրային և զորահավաքային գործընթացների ժամանակին և ճշգրիտ կատարումը,
  • Իրականացնել ԶՈՒ-ի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և նրանց որակավորման բարձրացման գործընթացների պլանավորումը և կազմակերպումը, ինչպես նաև առաջխաղացման կարգով պաշտոնի նշանակման ներկայացվող սպայական կազմի պատրաստվածության մակարդակի ստուգումը,
  • Իրականացնել զինծառայողներին (նաև ՀՀ այլ ուժային կառույցների զինծառայողների) գերատեսչական և պետական պարգևներով պարգևատրման աշխատանքների կազմակերպումը,  
  • Իրականացնել ԶՈՒ-ում արդար և թափանցիկ կադրային գործունեության դեմ ուղղված իրավախախտումների չեզոքացումը: