ԶՈՒ ԳՇ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարչության գործունեության մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչությունը, համաձայն իր կանոնադրության, իրականացնում է Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության սպառնալիքների և վտանգների ուսումնասիրություն և վերլուծություն, գնահատում և առաջարկություններ է ներկայացնում այդ սպառնալիքներին դիմագրավելու և հակազդելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման վերաբերյալ:

Մշակում և ամփոփում է ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ՝ ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների առաջարկությունները, ձևավորում վերոնշյալ փաստաթղթերի վերաբերյալ ռազմական տեսանկյունից հիմնավորված և ընդհանրացված տեսակետներ:

Ռազմական գործին բնորոշ առանձնահատկություններից ելնելով՝ մասնակցություն է ունենում պաշտպանության բնագավառի իրավական դաշտի կարգավորման, ռազմավարական ծավալման և զորահավաքային, պետության միասնական կառավարման պլանավորման, ռազմական գիտության, ռազմական կրթության զարգացման և ռազմական նշանակության գյոտարարական, նորարարական աշխատանքների իրագործման գործընթացին: ՀՀ ռազմական անվտանգության սպառնալիքներ առաջացնող իրադարձությունների զարգացման սցենարների գնահատմամբ պատրաստում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և նյութական ռեսուրսների ձեռքբերման համար անհրաժեշտ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:

Պետությունը պաշտպանության նախապատրաստելու շրջանակներում համակարգում է պետության պաշտպանության նախապատրաստության և փորձի փոխանակման շրջանակներում՝ պաշտպանության բնագավառում ՀՀ պետական, պետական կառավարման, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակության բարձրացման աշխատանքները և ռազմավարական համակողմանի ապահովման և տարածքի ռազմավարական նախապատրաստման պլանավորումը: