ԶՈՒ ԹԻԿՈՒՆՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ԹԻԿՈՒՆՔԻ ՊԵՏ - ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Արամ Պողոսյան

գնդապետ

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության խնդիրներն են.

  1. ՀՀ զինված ուժերի (այսուհետ՝ ՀՀ ԶՈՒ) թիկունքային ապահովման պլանավորումն ու կազմակերպումը,
  2. ՀՀ ԶՈՒ թիկունքի մշտական մարտական և զորահավաքային պատրաստականության ապահովումը,
  3. ՀՀ ԶՈՒ թիկունքի օպերատիվ թիկունքային, մարտական և հատուկ պատրաստության կազմակերպումը,
  4. ՀՀ ԶՈՒ թիկունքի ենթակա զորամասերի դաստիարակչական աշխատանքի, զինվորական կարգապահության պահպանման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական ծառայության անվտանգության ապահովումը,
  5. ՀՀ ԶՈՒ թիկունքի ենթակա զորամասերում և կազմակերպություններում սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանման կազմակերպումը:

 Վարչությունն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. ՀՀ ԶՈՒ թիկունքի զորահավաքային ծավալման սխեմայի վարման, թիկունքի ծառայությունների գծով նյութական միջոցների ծախսի նորմերի մշակումը,
  2. ՀՀ ԶՈՒ թիկունքային ապահովման պլանների և միջոցառումների մշակումը,
  3. ՀՀ միջազգային ռազմական համագործակցության պայմանագրերին և պլաններին համապատասխան ԶՈՒ կիրառման համատեղ պլանավորման մասնակցությունը,
  4. իր իրավասության սահմաններում պետությունների ԶՈՒ և ռազմական դաշինքների, կազմակերպությունների հետ փոխհամագործակցության պլանավորման մասնակցությունը,
  5. կենտրոնական ենթակայության թիկունքի ենթակա զորամասերի ու կազմակերպությունների տեղաշարժի և ժամանակին բացազատման կազմակերպումը և դրա նկատմամբ հսկողության իրականացումը,
  6. Վարչության ենթակա զորամասերում և այլ ստորաբաժանումներում սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանման կազմակերպումը,
  7. ՀՀ ԶՈՒ թիկունքի զորամասերի և կազմակերպությունների կազմակերպչա-հաստիքային կառուցվածքի կատարելագործման առաջարկությունների նախապատրաստումը,
  8. ՀՀ ԶՈՒ թիկունքի ծառայությունների գծով փաստաթղթային ստուգումների անցկացումը,
  9. ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի` ԶՈՒ մարտական պատրաստականության վերաբերյալ դիրեկտիվների, հրամանների և կարգադրությունների ճշգրիտ ու ժամանակին կատարման նկատմամբ հսկողության, ինչպես նաև թիկունքի ենթակա զորամասերին ու այլ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրները ժամանակին հասցնելու նկատմամբ վերահսկողության իրականացումը,
  10. ՀՀ ԶՈՒ թիկունքային ապահովման կազմակերպման, զորքերի թիկունքային ապահովման, ՀՀ ԶՈՒ թիկունքի զորահավաքային պատրաստականության և զորահավաքային ծավալման, ՀՀ ԶՈՒ թիկունքի ծառայությունների, ենթակա զորամասերի և կազմակերպությունների, մարտական և զորահավաքային պատրաստականության ստուգումների անցկացումը,
  11. թիկունքի ղեկավարման համակարգի կազմակերպման պլանավորումը, ՀՀ ԶՈՒ կառավարման համակարգի մշակման, պլանավորման և հետագա զարգացման պլանավորումը,
  12. թիկունքի ենթակա զորամասերի ու այլ ստորաբաժանումների զորահավաքային պահանջարկի հաշվառման, համալրման (լրահամալրման) պլանավորման և թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման կազմակերպումն ու իրականացումը,
  13. ՀՀ ԶՈՒ թիկունքի, ՀՀ ԶՈՒ թիկունքի զորամասերի և այլ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստականության և զորահավաքային ծավալման, ՀՀ ԶՈՒ թիկունքի ամրակցված սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահանջարկի ապահովման աշխատանքների,  ՀՀ ԶՈՒ տրանսպորտային, նյութական, անասնաբուժական ապահովման և վերստուգիչ աշխատանքների, շրջակա միջավայրի պահպանման կազմակերպումն ու ղեկավարումը,
  14. ՊՆ կադրերի և ռազմական կրթության, ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի և կազմ-զորահավաքային վարչությունների հետ համագործակցելով` ՀՀ ԶՈՒ թիկունքի համալրումն ու կադրերի պատրաստումը,
  15. թիկունքի ենթակա զորամասերում և այլ ստորաբաժանումներում մարտական պատրաստության պլանի կատարման վերահսկումը,
  16. ՀՀ ԶՈՒ թիկունքի ծառայությունների, ենթակա զորամասերի և այլ ստորաբաժանումների, մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակի ստուգումների անցկացումը,
  17. թիկունքի ծառայությունների գծով նյութական միջոցների ծախսի նորմերի մշակման կազմակերպումը,
  18. ՀՀ ԶՈՒ թիկունքի անվանակարգի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահանջարկի որոշման և ապահովման իրականացման աշխատանքի ղեկավարումը,
  19. ՀՀ ԶՈՒ թիկունքի զորամասերում և այլ ստորաբաժանումներում օպերատիվ-թիկունքային, մարտական և հատուկ պատրաստականության, ռազմագիտական աշխատանքի կազմակերպման ղեկավար փաստաթղթերի մշակումը: