ԶՈՒ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ՀՐԵՏԱՆՈՒ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ՀՐԵՏԱՆՈՒ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Արմեն Հարությունյան

գնդապետ

Հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին:

Ավելին

Վարչության գործունեության մասին

Որպես Հայոց բանակի կառուցվածքային ստորաբաժանում, ՀՀ ԶՈՒ հրթիռահրետա­նային զորատեսակը ծնունդ է առել Արցախյան պատերազմի թոհուբոհում:

1992 և 1994 թվականներին կազմակերպված գրեթե բոլոր մարտական գործողու­թյուն­ները ուղեկցվում էին հրետանու մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր խաղաց ռազմաճակատի տարբեր հատվածներում հակառակորդի նկատ­մամբ կրակային առա­վե­լություն ստեղծելու գործում:

ՀՀ պաշտպանության նախարարի 1993 թ. հոկտեմբերի 30-ի թիվ 471 հրամանով հոկտեմբերի 19-ը ճանաչվեց որպես հրթիռային զորքերի և հրետանու օր:

Այսօր ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին համալրված է հրթիռային,  հրետանային և հակատանկային բրիգադներով, գնդերով, առանձին հրետանային և  ռեակտիվ  հրետանային դիվիզիոններով:

ՀՀ ԶՈՒ հրթիռային և հրետանային զորամասերի ծառայության կազմա­կերպման գործում մեծ է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության դերը: Վարչության անձնակազմում այսօր էլ ծառայում են փորձառու հրետանավոր սպաներ, որոնք 1992-1993 թթ. ընթացքում ցուցաբերել են ակտիվ մաս­նակ­ցություն մարտա­կան գործողություններին և իրենց փորձն ու գիտելիքները ներկայումս էլ են փոխանցում մատաղ սերնդին:

Հրթիռային և հրետանային զենքի կիրառումը պահանջում է գրագետ պատրաստված մասնա­գետներ: Այդ նպատակով ինչպես ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստի­տու­տում, այնպես էլ ՌԴ և արտասահմանյան մի շարք երկրների ռազմական ուսումնական  հաստատություններում ուսուցանվում և վերապատրաստում են անցնում ԶՈՒ զորամասերից գործուղված բազմաթիվ հրետանավոր սպաներ:   

Ներկայումս ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին վերազինվում են մեծ հեռա­հա­րու­թյամբ, գերճշգրիտ հրթիռային, համազարկային կրակի ռեակ­տիվ համալիրներով և հակա­տան­կային կառավարվող հրթիռային համակարգերով, ինչը հնա­րա­վորություն է տալիս բարձր արդյունավետությամբ խո­ցելու ինչպես մեծ հեռավորության վրա գտնվող հակառա­կոր­դի ռազմավարական օբյեկտները, այնպես էլ պաշտպանության ամբողջ խորությամբ կեն­դանի ուժն և զրահատեխնիկան:

Հրետանու կրակի կառավարման և սպասարկման նպա­տակով մեծ ուշադրություն է դարձվում ղեկավարման միջոցների, ռադիոտեխնիկական, օպտիկա-էլեկտրոնային հետա­խու­զության համալիրների (սարքերի) և անօդաչու թռչող սարքերի արդիականաց­մանն և կիրառմանը:

Հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի պաշտոնին են նշանակվել.

  • 1992 - 2003 թթ.՝ գեներալ - մայոր Վլադիմիր Ասատուրի Հայրապետյանը,
  • 2003 - 2008 թթ.՝ գեներալ - լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանը,
  • 2008 - 2017 թթ.՝ գեներալ - մայոր Ալբերտ Գուրգենի Մարդոյանը,
  • 2017 թ-ից՝ գնդապետ Արմեն Սամսոնի Հարությունյանը: