ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԲԱԺԻՆ

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ

Վահան Ավետիսյան

գնդապետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌԷՊ բաժնի պետի պաշտոնում նշանակվել է 2006 թվականին:

Ավելին

Բաժնի գործունեության մասին

Ռադիոէլեկտրոնային պայքարը (ՌԷՊ) զորքերի` նպատակով, խնդիրներով, տեղով և ժամանակով համաձայնեցված միջոցառումների և գործողությունների միասնությունն է` ուղղված հակառակորդի զորքերի (ուժերի) և զենքի ղեկավարման համակարգերի ու միջոցների հայտնաբերմանը, կրակային խոցմանը, զավթմանը (շարքից դուրս բերմանը) և ռադիոէլեկտրոնային ճնշմանը, ինչպես նաև սեփական զորքերի (ուժերի) և զենքի ղեկավարման համակարգերի և միջոցների ռադիոէլեկտրոնային պաշտպանությանը, հակառակորդի հետախուզական տեխնիկական միջոցների հակազդմանը:

Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցառումներն իրականացվում են զորատեսակների և հատուկ զորքերի կողմից ղեկավարման կետերի և ռադիոէլեկտրոնային օբյեկտների կրակային խոցման (ոչնչացման, գրավման, շարքից դուրս բերման) գործողությունների և հետախուզական, օպերատիվ քողարկման ու այլ օպերատիվ ապահովման տեսակների հետ համատեղ:

Խաղաղ ժամանակ ռադիոէլեկտրոնային պայքարի հերթապահ ուժերն ու միջոցները հետախուզում են հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների և առաջնահերթ օբյեկտների ավտոմատ ղեկավարման համակարգերը և մշտապես հետևում են դրանց:

Ռադիոէլեկտրոնային պայքարի նպատակներն են.

  1. Հակառակորդի զորքերի (ուժերի) ղեկավարման համակարգերի ապակազմակերպումը,
  2. Նրա զենքի, մարտական տեխնիկայի և հետախուզական տեխնիկական միջոցների կիրառման արդյունավետության նվազեցումը,
  3. Յուրային զորքերի (ուժերի) և զենքի ղեկավարման համակարգերի և միջոցների աշխատանքի կայունության բարձրացումը:

Ռադիոէլեկտրոնային պայքարի բաղկացուցիչ մասերն են.

  1. Ռադիոէլեկտրոնային ճնշում,
  2. Ռադիոէլեկտրոնային պաշտպանություն,
  3. Հակառակորդի հետախուզական տեխնիկական միջոցներին հակազդում: