Հետախույզ

Նկարագրություն

Հետախույզը  արհեստավարժ զինծառայող է, որը ծառայում է ցամաքային զորքերի հետախուզական և հատուկ նշանակության  ստորաբաժանումներում:

Եթե նախկինում հրետանին համարվում էր պատերազմի աստված, ապա հետախուզությունը նախկինում և այժմ էլ համարվում է բանակի աչքերն ու ականջները:

Հետախուզության նպատակն է տեղեկություններ հավաքել հակառակորդի, տեղանքի և նրա հետագա գործողությունների վերաբերյալ:

Հետախուզական ստորաբաժանումներում ծառայում են ազգի նվիրյալներ, որոնք պատրաստ են յուրաքանչյուր վարկյան նետվել մարտի, զոհաբերելով իրենց կյանքն ու առողջությունը վասն հայրենիքի և պայծառ ապագայի:

Արագընթաց մարտական գործողությունները այսօրվա հետախույզից պահանջում է անթերի ֆիզիկական պատրաստվածություն, տարբեր տեսակի (նաև հակառակորդի) զենքեերի, մարտական և տրանսպորտային տեխնիկայի տիրապետում, հակառակորդի լեզվի իմացություն և համակարգչային, տեխնիկական այլ սարքերից օգտվելու իմացություն:

Հիմնական առանձնահատկություններ

  • ՌՈՒՀ-թյան կրթություն կամ հատուկ վերապատրաստում,
  • գերազանց ֆիզիկական պատրաստվածություն,
  • վերլուծության ունակություն,
  • մասնագիտական գիտելիքներին անթերի տիրապետում:

Առօրյա պարտականություններ

  • Մարտավարամասնագիտական պատրաստություն առօրյա պարապմունքներ համաձայն մարտական պատրաստության ծրագրի, ինչպես նաև արտապլանային պարապմունքներ համապատասխան ստացված մարտական առաջադրանքի (կրակային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն, ձեռնամարտ և այլն)։
  • Մարտական առաջադրանքի կատարում համաձայն ստացված խնդրի (ԳԱՂՏՆԻ)։

Մասնագիտության հերոսներ

  • Կապիտան Զորիկ Գևորգյան (զոհվել է 2014 թվականի օգոստոսի 2-ին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանման ներթափանցման փորձը ետ մղելիս)։
  • Կրտսեր-սերժանտ Սասուն Մկրտչյան (զոհվել է 2016 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանման դեմ պայքարում)։
  • Մայոր Սարգիս Ստեփանյան (ստացել է բազմաթիվ ականաբեկորային վնասվածքներ կորցնելով աջ ձեռքն ու երկու ոտքերը, վիրավոր ընկերոջն ականապատ դաշտից դուրս բերելու փորձի ժամանակ):

Ուր դիմել

Եթե ցանկանում եք Ձեր ապագան կապել հայրենիքի պաշտպանի մասնագիտու-թյան հետ, ստանալ համապատասխան կրթություն մասնագիտացված ուսումնական հաստատությունում և անցնել ծառայության ՀՀ ԶՈՒ – ում որպես հետախուզական ստորաբաժանման հրամանատար՝ դիմեք ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Համազորային ֆակուլտետ:

Ռազմաուսումնական հաստատություններ