ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

Հենրիկ Մուրադյան

գեներալ-մայոր

ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնում նշանակվել է 2013 թվականի հունիսի 10-ին:

Գործունեություն

Վարդենիսի թիվ 248 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Զբաղեցրել է ՀՀ ՊՆ ՍԶՎ Վարդենիսի սահմանային պարետատան ուղեկալի պետի պաշտոնը:

Զբաղեցրել է ՀՀ ՊՆ Վարդենիսի 555-րդ բրիգադի գումարտակի հրամանատարի, բրիգադի հրամանատարի տեղակալի պաշտոնները:

ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ:

Նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ:

Նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնով նախատեսված պարտականությունների ժամանակավոր կատարող:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար:

Շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

Կրթություն

Սովորել է Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղի դպրոցում:

Սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի ճանապարհային հաղորդակցման պետական համալսարանի հեռակա բաժինը:

Սովորել և ավարտել է Լենինական քաղաքի երկաթուղային տրանսպորտի տեխնիկումը:

Ավարտել է ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն ակադեմիական դասընթացները:

Այլ գործունեություն

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1982 - 1984թթ. -  ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում:

1989-1991թթ. - կազմավորել է ինքնապաշտպանական ջոկատներ և կազմակերպել Վարդենիսի հայկական բնակավայրերի պաշտպանությունը,

1992 - 1994թթ. - մասնակցել է մարտական գործողությունների:

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ԼՂՀ  «Արիության» և «Մարտական ծառայության», ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Նելսոն Ստեփանյան», ՀՀ և ԼՂՀ մի շարք պետական ու գերատեսչական այլ մեդալներով:

Պարգեվներ