ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2020թ. մարտի 12-ին

Գործունեություն

Աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում` որպես հետաքննող լրագրող

Ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից

ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի մշակույթի և հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից

ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր

ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ

Ծառայել է ՀՀ զինված ուժերում

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Կրթություն

ԼՂՀ ք. Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոց

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Այլ գործունեություն

Թիմի կազմում ճանաչվել է European Journalism Centre-ի կողմից կազմակերպված հետաքննական լրագրության ուսումնական մրցույթի հաղթող և վերապատրաստվել Նիդերլանդներում

Վերապատրաստվել է ԳԴՀ ԶՈւ Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում

Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «ՀՀ ԶՈւ 20 տարի» , «Ծովակալ Իսակով», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, պատվոգրերով