ՊԱՀՀ-ի ասպիրանտուրա

2009 թ. հոկտեմբերի 9-ի «ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում ասպիրանտուրա բացելու մասին» ՀՀ ԿԳ նախարարի հրամանի համաձայն ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ւմ հետբուհական մասնագիտական կրթություն կազմակերպելու նպատակով «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ հետբուհական ուսուցման կազմակերպման օրինակելի կրթական ծրագիրը հաստատվել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանի 2010 թ. փետրվարի 8-ի հրամանով: ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում ասպիրանտական ուսուցման համակարգի ներառումը նպատակ ունի խթանելու և ընդլանելու ԱՌՀԻ-ում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության տեսանկյունից իրականացվող Ազգային անվտանգության հիմնախնդիրների, այդ թվում նաև միջազգային հարաբերությունների զարգացման միտումների գիտական ուսումնասիրություններն ու  գնահատումները, ինչպես նաև ձևավորելու Ազգային անվտանգության և միջազգային հարաբերությունների քաղաքագիտության մասնագիտությամբ առաջնակարգ հետազոտող մասնագետների անհրաժեշտ միջավայր: