Մարտավարական պարապմունք 4-րդ զորամիավորումում

7 Օգոստոսի, 2020 15:10
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օգոստոսի 6-ին անցկացվել է մարտավարական գործնական պարապմունք:

Ստուգվել են զինծառայողների՝  մարտավարական բարդ պայմաններում գործելու և առաջադրված խնդիրները կատարելու կարողությունները, ֆիզիկական պատրաստվածությունն ու դիմացկունությունը։

Անձնակազմը գերազանց է կատարել առաջադրանքը՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն։ 

  • Տարածել