Մամուլի հաղորդագրություն

31 Հուլիսի, 2020 12:34
Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց:

Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 10 անգամ, Զանգակատուն, Ելփին բնակավայրերի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ, Բարձրունի բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով։

  • Տարածել