Ամփոփվել են զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները

7 Հուլիսի, 2020 17:31
Հուլիսի 7-ին ամփոփվել են 2020թ. 1-ին կիսամյակում ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները:

Ներկայացվել են զորամասերում իրականացված դիտարկումների և ստուգայցերի, հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների, անցագրային ռեժիմի սահմանափակման, սանհիտարահիգիենիկ վիճակի պահպանման և զորքերի ծառայության անվտանգության պահանջ­ների կատարման նկատմամբ սահմանված հսկողության արդյունքները, ինչպես նաև կիսամյակի ընթացքում զորքերի ծառայության վիճակի վերլուծությունը:

Առանձնացվել են արձանագրված ձեռքբերումները և բացթողումների շտկմանն ուղղված միջոցառումները, զորամասերում զորքերի ծառա­­յության կազ­­մակերպման ուղղությամբ բարձր արդյունք­ներ գրանցած անձնակազմը ԶՈՒ ԳՇ պետի հրամանով արժանացել է խրախուսանքի:

Առաջադրվել են նաև հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ հստակ խնդիրներ:

  • Տարածել