Մարտավարական պարապմունք 5-րդ զորամիավորումում

1 Հուլիսի, 2020 17:18
Հունիսի 30-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։

Զինծառայողները պայմանական տարբեր իրավիճակներում կատարել են առաջադրված  խնդիրները, ցուցաբերել հարձակողական գործողությունների իրականացման  բարձր պատրաստվածություն և արժանացել հրամանատարության խրախուսական գնահատականին: 

  • Տարածել