Գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ

30 Հունիսի, 2020 16:04
Հունիսի 29-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին, ստուգել հրազենի տիրապետման գիտելիքները: Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված խնդիրները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները:

  • Տարածել