Ռազմական համալսարանի լսարաններից մեկը կկրի փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անունը

29 Հունիսի, 2020 17:55
Հունիսի 29-ի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մասնագիտական լսարանն անվանակոչվել է 2020թ. մայիսին ողբերգական վթարի հետևանքով զոհված կրթօջախի ավագ դասախոս, ազատամարտիկ, փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անվամբ:

Անվանակոչման արարողությանը մասնակցող ազատամարտիկները, ռազմական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու կուրսանտները վերհիշել և արժևորել են ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից հայրենիքի պաշտպանությանն անդամագրված վաստակաշատ դասախոսի անցած ուղին։

Լսարանի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի զավակները։

  • Տարածել