Մարվել և շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ

26 Հունիսի, 2020
Հունիսի 26-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում մարվել և շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:

Նամականիշի մարումն իրականացել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերված է գնդակոծված պատ, որին ածուխով արված է «Մտանք Բեռլին» գրառումը: Նամականիշի վերևի աջ անկյունում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձը խորհրդանշող «75» թիվն է:

  • Տարածել