4-րդ զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ

26 Հունիսի, 2020 16:22
Զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունը և անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով, հունիսի 25-ին, 4-րդ զորամիավորման N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են:

  • Տարածել