Հավաք-խորհրդակցություն 1-ին զորամիավորումում

26 Հունիսի, 2020 16:17
Հունիսի 26-ին 1-ին զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը հավաք-խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման և ենթակա զորամասերի կանանց խորհուրդների նախագահների հետ:

Քննարկվել են ծառայության մեջ կին զինծառայողների արդյունավետ ինտեգրման, կարգապահության ամրապնդման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, ընտանիքներում բռնության կանխարգելման հետ կապված մի շարք հարցեր:

  • Տարածել