Զորավարժություն 4-րդ զորամիավորումում

10 Հունիսի, 2020 17:49
4-րդ զորամիավորումում շարունակվում է «Վաշտը պաշտպանությունում» և «Վաշտը հարձակման ժամանակ» թեմաներով անցկացվող ցուցադրական մարտավարական զորավարժությունը:

Զորավարժությանը ներգրավված վաշտը հունիսի 9-ին լեռնային պայմաններում պաշտպանությունից անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, բարելավել  դիրքերը և պահել գրաված հենակետերը մինչև հիմնական ուժերի մոտենալը։

Մարտավարական զորավարժության անցկացման նպատակն էր վաշտի ներդաշնակումը և  մարտի վարման ընթացքում զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը:

  • Տարածել