Ամփոփվել են 4-րդ զորամիավորումում անցկացված զորավարժության արդյունքները

23 Մայիսի, 2020
Մայիսի 22-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել է մայիսի 19-ին մեկնարկած երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունը:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանն առաջադրել է խնդիրներ և տվել մի շարք ներմուծականներ մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի բերված և նախորոշված շրջանները զբաղեցրած զորամասերի հրամանատարներին, որոնց հիման վրա կայացվել են որոշումներ, զեկուցվել է կատարման վերաբերյալ:

Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստության մակարդակը, տվել  արձանագրված թերությունները շտկելու համապատասխան ցուցումներ:

  • Տարածել