3-րդ զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են մարտավարական զորավարժություններ

21 Մայիսի, 2020 18:32
3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 19-ից 20-ը անցկացվել են մարտավարական զորավարժություններ։

Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, անձնակազմն ու ռազմական տեխնիկան դուրս են բերվել կրակային դիրքեր, բացազատվել են կառավարման կետեր։ Զորամիավորման հակաօդային պաշտպանության պետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Զորավարժությանը ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված ուսումնամարտական խնդիրներ:

  • Տարածել