2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն

21 Մայիսի, 2020 18:31
Հրամանատարական կազմի, շտաբերի և ընդհանուր անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու, զինծառայողների գործնական հմտությունները դաշտային պայմաններում կատարելագործելու նպատակով մայիսի 18-ից 21-ը 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

Սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի:

Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվել է մարտական կրակով, հայկական դիրքերի ուղղությամբ հարձակված պայմանական հակառակորդը հետ է մղվել՝ կրելով ծանր կորուստներ:

  • Տարածել